Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

«Այդ ամենը շատ էժանագին է արդեն՝ շրիշակային»

«Այդ ամենը շատ էժանագին է արդեն՝ շրիշակային»
09.05.2022 | 11:55

Դու վատ չե՞ս զգում, Նիկո՛լ, որ քեզ պաշտպանում են Հոռոմի խնդիրներ և հոգեբանական օգնության կարիք ունեցողները, Կայարանի առևտրի կենտրոնների մոտ ծվարած ու բակերի «բնակիչները», գնելատիպ, քիսոյատիպ զանգվածները։


Եթե վատ չես զգում, գուցե արդեն նմաններո՞վ ես հպարտանում, և դա ի՞նչ կցուցանե:
Կցուցանե, որ հայ հանրությունը «պլանկեդ» մի քանի աստիճան իջեցրել է ու հասցրել շրիշակին:


Եթե մազոխիստ ես, դիր ու Հոռոմի քառակուսի բիոզանգվածի, գոյանքների ճղճղոցներն ու ոստիկանների խղճուկ պահվածքի կադրերը նայիր, այդ ամենը քո կարապի երգն է, որպես «ղեկավարի», որպես քաղաքական գործչի, որպես ինչ-որ բարոյական արժեքներ ունեցողի, եթե ունեցել ես առհասարակ նման բան:
Մեծավարի խորհուրդ տամ․ թող գնա, գնալով արագացող տեմպով վարկաբեկում ես քեզ, ու այդ ամենը շատ էժանագին է արդեն՝ շրիշակային:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 9134

Մեկնաբանություններ